Սահադաշտ

Մենք գնացել էինք սահադաշտ ուրբաթ օրը։ Մենք սպասում էինք մինչև բացվեն սահադաշտի դռներրը։ Հետո վերցրեցինք մեր չմուշկները։ Ամեն ինչ անելուց հետո մենք վերջապես դորւս եկանք սահադաշտ։ Շատ երեխաներ քշել չգիտեին և մենք օգնում էինք նրանց։ Լինում էին ծիծաղելի պահեր երբ մենք ընկնում էինք իրար վրա։ Խաղում էինք խաղեր։ Նկարում էինք ՄԻդդլ ԹՎ : Այսպես անցավ ևս մեկ լավ օր։

Զենք

Զենքն իր բուն նշանակությունից բացի նախնադարից մինչև ուշ միջնադար Հայաստանում հանդիսացել է տղամարդու տարազի յուրօրինակ մասը՝ իբրև լրացուցիչ զարդ (դաշույնը կաշվե և մետաղազարդ գոտիով, դաշույնի կարճ տեսակը և կայծքարային ատրճանակը շալե թանձր գոտու մեջ, հովվական մականը այծենակաճի ձախ կրծքի տակ ամրանների մեջ, գոտուց կախված դանակն իր պատյանով և այլն):

Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված էր զենք կրելու և օգտագործելու իրավունքից: Ահա ինչու XIX դարում զինակիր մարդիկ հազվադեպ էին: Նրանք զենքը երբեմն պահում էին տան թաքստոցներում: Զենքերից միայն դաշույնն էր, որ Արևելահայաստանում օգտագործվում էր ինքնապաշտպանության նպատակով: Եվ որովհետև ամբողջ Անդրկովկասում այդ զենքը սովորույթի ուժով անբաժանելի էր մարդուց, տիրակալները հանդուրժում էին այն կրել: Ատրճանակ ու հրացան XIX դարում հայերը գործածում էին սակավ պարագաներում, իսկ Արևմտահայաստանում՝ շատ հազվագյուտ:

Հանդիպում

Հանդիպում

Հունվարի 13-ին. ժամը 10.30  հանդիպեցինք  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և մատմակամ միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերականգնման բաժնի վարիչ Տիգրան Զաքյանի հետ:

Թեման «Բրոնզեդարյան և Ուրարտական շրջանի խեցեղեն և դրանց վերականգնում։