Դ —Տ—Թ. բաղաձայնների ուղղագրությունը
Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են: Օրինակ՝ դանակ, դարակ, տգեղ, տունկ, թաթ, թութ, թութակ …
Բացառություններ՝
Ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
- արդար, արդեն, արդյոք, արդյունք, զարդ, արդուկ, կարդալ, հաղորդել, բարդ, բրդել, բրդուճ, բուրդ, բրդյա, դրդել, երդվել, լյարդ, նյարդ, որդ, որդի, վարդապետ, օրիորդ.
• —որդ վերջածանց ունեցող բառերում՝ բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ.
• —ուրդ վերջածանց ունեցող բառերում՝ ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ.
• նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:
Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար), դդում (դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու, օդանցք):
Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• անդամ, խնդիր, կենդանի
• ընդ-ով մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ:
Կատարիր առաջադրանքները՝
1․Կազմիր նոր բառեր արդար, մարդ, բարդ, զարդ, նյարդ, դադար, դդում, օդ բառերով։
Արդարամիտ,արդարադատ,արդարացի,անարդար,
Մարդ-մարդակեր,մարդասեր,անմարդ
Զարդ-զարդարել,
Նյարդ-նյարդային,
Դադար-դադարեցնել,դադարել,
Դդում-դդմիկ
Օդ-օդաչու,օդանավ,օդանավակայան,օդային,
2․ Տրված բառերից կազմիր գործողություն ցույց տվող բառեր (բայեր)։ Օրինակ՝ ջարդ-ջարդել
Արդար-արդարացնել,
Կիրթ-կրթել
խինդ,-խնդալ
առաջնորդ-առաջնորդել
շողոքորթ-շողոքորթել
3․ Օգտվելով բառարանից՝ գրիր, թե որ բառն ի՞նչ է նշանակում․
որդ-միջատ
որթ-խաղողի վազ
բրդել-կտրտել
բրթել-հրել
4․ Հետևյալ բառերը՝ արձակուրդ, գնորդ, արկածախնդիր, թղթադրամ, բաժանիր բաղադրիչների, բաղադրիչներից յուրաքանչյուրով կազմիր նոր բառեր։ Օրինակ՝ բրդոտ-բուրդ-ոտ
բուրդ-բրդյա
ոտ-քարոտ
արձակուրդ-արձակ-ուրդ
արձակ-արձակել
ուրդ-խորհուրդ
գնորդ-գին-որդ
գին-գնել
որդ-որսորդ