Հրազդանի գետ

հռազ գետ

Երկարությունը 141 կմ : Սկիզբ է առնում Սևանա լճից  անցնում Գեղարքունիքի, Կոտայքի   մարզերով, Երևան  քաղաքով և Արմավիրի մարզի տարածքներով:Մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ:

միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս և ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքս գետը։Հովիտն ունի 10–11 կմ լայնություն:

Հրազդանի կիրճ

glBXOB4BpCBQF0DX4Wbv

Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդան գետի ափերին։ Հանդիպակաց ժայռից բացվում է հին քաղաքի համայնապատկերը։ Փայտե պատշգամբներով կարմիր ու սև տուֆե շենքերը հին Երևանի դիմագիծը վերստեղծելու 1980-ականներին իրականացված փորձի մասին են վկայում։ Քաղաքի այս հատվածը հին Երևանի Ձորագյուղ թաղամասն է` Սբ Սարգիս եկեղեցիով։ Վերականգնված թաղամասում առանձնանում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը։

Այստեղ գտնվող «Նոյ» նշանով մեծ շենքի տեղում եղել է Երևանի բերդը, որը կառուցվել է պարսիկ Ֆարհադ փաշայի օրոք` 1582-83 թթ.։ Այն հանդիսացել է պարսից խաների աթոռանիստը և բաղկացած է եղել պալատից, զորանոցներից ու մզկիթից։ 1827-ին բերդը գրավեցին ռուսները, և մզկիթի տեղում կառուցվեց ռուսական Սբ Պոկրով եկեղեցին, իսկ պալատը դարձավ նոր կառավարիչների նստավայր։

Related

Оставьте комментарий