Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Նուկլեինաթթու, բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերնդների փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցների սինթեզի իրականացումը։ Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:

ՀԽՍՀ

  • ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը

Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության (ՀամԿ(բ)Կ) ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։

  • Սոցիալական վիճակը
  • ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն

1926 թվականին գործարկվել են Երևանի ձեթ-օճառի գործարանը, կարի առաջին ֆաբրիկան, սկսվել է մեխանիկական գործարանի կառուցումը։ 1927 թվականին շահագործման է հանձնվել Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը։ Հայաստանում քիմիական արդյունաբերության հիմնադրումը բացատրվում էր երկրի՝ իբր հարուստ էներգետիկ, պաշարներով։ Մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվել է բարձրադիր (1900 մ) Սևանա լճի ջուրը, որը, կասկադով իջեցվելով Արարատյան դաշտ, միաժամանակ օգտագործվել է ոռոգման նպատակով։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումն ստեղծել է բնապահպանական լուրջ խնդիր, որը դեռևս ամբողջությամբ չի հաղթահարվել։ Կառուցվել են Երևանի, Ձորագետի, Քանաքեռի, Լենինականի (Գյումրի) և այլ ջրէկներ։

ՀԽՍՀ-ում մասնագիտացել են նաև լեռնահանքի արդյունաբերության մեջ. ընդլայնվել են Ալավերդու և Ղափանի (Կապան) պղնձահանքերն ու ձուլարանները, հայտնաբերվել ու շահագործվել են պղնձի և մոլիբդենի նոր հանքավայրեր, շարք է մտել Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Խորհրդային տերության համար կարևոր տնտեսական ու ռազմական նշանակության պղնձարտադրությունը կազմակերպվել է առանց հաշվի առնելու բնապահպանական հարցերը։

Նաիրիտ գործարան

1930-ական թվականներին քիմիայի նոր օջախ է դարձել Ղարաքիլիսան (Կիրովական, այժմ՝ Վանաձոր), որտեղ կառուցվել է քիմիական գործարան՝ կալցիումի կարբիդի արտադրամասով։ 1933 թվականին Երևանում, ԽՍՀՄ-ում առաջինը, հիմնադրվել է արհեստական կաուչուկի գործարան (հետագայում՝ «Նաիրիտ»), որը շահագործման է հանձնվել 1940 թվականին։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը բավարարել է ԽՍՀՄ-ի քլորոպրենային կաուչուկի պահանջարկի մեծ մասը։ Միության նշանակության քիմիական արդյունաբերության զարգացումը հետագայում հանրապետությունում ստեղծել է բնապահպանական բարդ խնդիր։

Անուններ և կարևոր գործունեություններ

Վանի թագավորություն

Արամե — մ.թ.ա.858 — մ.թ.ա. 844։
Արամեի մասին տեղեկություններ ենպահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի արձանագրություններում։ Նա հետ է մղելՍալմանասար Գ-ի հարձակումները, պահպանել
երկրի ռազմաքաղաքական հզորությունը, ընդարձակել թագավորության սահմանները։

Լուտիպրի — մ.թ.ա. 844 — մ.թ.ա. 834։
Նրա մասին քիչ բան է հայտնի, բացառությամբ այն, որնա Սարդուրի I-ի հայրն էր։ Սեպագիր մի գրության մեջ՝ Տուշպա միջնաբերդից արևմուտքընկած փոքր ամրության վրա, նշվում է, որ Լուտիպրին է կառուցել պարիսպը, և հավանականէ, որ իրականում նա է քաղաքի հիմնադիրը։ 

Սարդուրի Ա — մ.թ.ա. 834 — մ.թ.ա. 828: Իր գահաժառանգ որդի Իշփուինիին թողել էընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվելէ Մուսասիրի տաճարում։

Իշպուինի — մ.թ.ա. 828 — մ.թ.ա. 810:
Կյանքի վերջին տարիներին արքայական գահըհանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։

Մենուա — մ.թ.ա. 810 — մ.թ.ա. 786:
Հյուսիսում Մենուան հասելէ Կարսի շրջան, Ճորոխիավազան և Արարատի հյուսիսային ստորոտները, որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը:

Արգիշտի Ա — մ.թ.ա. 786 — մ.թ.ա. 764։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրություններիհամաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում
կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։

Ռուսա Ա — մ.թ.ա. 735 — մ.թ.ա. 714։
Պաշտամունքային կենտրոն Մուսասիրի տաճարիկործանումից հետո Ռուսա Ա-ն ինքնասպան է եղել։ Նրա հաջորդը՝ Արգիշտի Բ-ն, վերականգնել է նախկին վիճակը,
խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը։

Արգիշտի Բ — մ.թ.ա. 714 — մ.թ.ա. 680։
Սարգոնի որդի Սենաքերիբը արշավաք էկազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած միարձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկինարշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։

Ռուսա Բ — մ.թ.ա.680 — մ.թ.ա. 639:  Ռուսա Բ-ն նույնպես զբաղվել է
շինարարականաշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։

Սարդուրի Գ — մ.թ.ա.639 — մ.թ.ա.625: Ենթադրվում է, որ Սարդուրի Գ-ի
օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը, և նա բարիդրացիական
հարաբերություններ է պահպանել Ասորեստանի թագավորի հետ։

Սարդուրի Դ — մ.թ.ա. 625 — մ.թ.ա.620։
Վանի արքան կորցնում էր իր վերահսկողությունը երկրիծայրամասերի նկատմամբ, և մայրաքաղաքը Վանից տեղափոխվեց Թեյշեբաինի, որըգտնվում էր Արարատյան դաշտում։

Էրիմենա — մ.թ.ա. 620 — մթ.ա.605։ Էրիմենայի գահակալության մասին տեղեկություններիբացակայությունից ելնելով, այլ ուսումնասիրողներ ենթադրում են, որ նա չի թագավորել։

Ռուսա Գ — մ.թ.ա. 605 — մ.թ.ա.595։ Ռուսա Գ-ն
շինարարական աշխատանքներ էծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։

Ռուսա Դ — մ.թ.ա. 595 — մ.թ.ա.585:
Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդթվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։

Երվանդունիներ

Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. 570-560։
Նրա անունով էլ Հայկազունինների մի ճյուղը համարվող արքայատոհմը ստացել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի անվանումը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։

Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535։
Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ 

Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515։

Հիդարնես Ա մ.թ.ա. 6-րդ դար։
Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ։

Հիդարնես Բ մ.թ.ա. 5-րդ դար։

Հիդարնես Գ մ.թ.ա. 5-րդ դարի կես։
Հիդարնեսը հատկապես հպարտ էր իր շագանակագույն ձիերով։ Նա կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։

Արտաշիր մ.թ.ա. 5-րդ 2–րդ կես։
Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցել, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն։

Երվանդ Բ մ.թ.ա. 404-360։
Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Մ.թ.ա. 386 թվականից հետո Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II-ի դեմ։ 

Երվանդ Գ մ.թ.ա. 330-300։
Մ.թ.ա. 331 թվականին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։

Արտավազդ մ.թ.ա. 300-280։

Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. 3-րդ դարի վերջին քառորդ։

Արտաշիսյաններ

Տրդատ Ա 66–88 թթ.։
Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը և հեթանոսական տաճարը:

Սանատրուկ 88–110 թթ.։
Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։

Աշխադար 110–113 թթ.։

Պարթամասիր 113–114 թթ.։
Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով Ա թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 

Վաղարշ Ա 117–144 թթ.։
116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։

Բակուր 161–163 թթ.։
ժտված լինելով զորավարական տաղանդով՝ Բակուրը եղել է պարթևական արշավանքների կազմակերպիչը։ Մ․ թ․ ա․ 52–50-ին գլխավորել է Ասորիքում և Փոքր Ասիայում պարթևական զորքերի գործողություններն ընդդեմ Հռոմի։

Վաղարշ Բ 186–198 թթ.։
Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին։

Խոսրով Ա Մեծ 198–216 թթ.։

Տրդատ Բ 217–252 թթ.։
216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ կանչեց Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկեց։ Կարակալայի այդ տմարդի արարքը հանգեցրեց Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ 

Խոսրով Բ 279–287 թթ.։
Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Մասնավորապես հայտնի է, որ հոր հետ մանսակցել է Արտաշիր Սասանյանի դեմ արշավանքներին։

Տրդատ Գ Մեծ 287–330 թթ.։
Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը։

Խոսրով Գ Կոտակ 330–338 թթ.։

Տիրան 330–350 թթ.։

Արշակ Բ (350–368 թթ.։
Արշակը վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։

Պապ 370–374 թթ.։
Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Վարազդատ 374–378 թթ.։
Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակում է վարել Մուշեղ Մամիկոնյանը, ով պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնում է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։

Արշակ Գ 378–389 թթ.։
Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։

Խոսրով Դ 384–388 թթ․։
Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև. պարսկական մասում (80%-ը) իշխեց Խոսրովը, հռոմեականում (20%-ը)՝ Արշակ Գ-ն։

Վռամշապուհ 385-415 թթ.։
Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ

Զենոն-Արտաշես 423–428 թթ.։
Զենոնը վարել խաղաղ և, համեմատաբար, ինքնուրույն քաղաքականություն։ Արտաշեսյան արքայատան անկումից հետո Զենոնը միակ դրածո թագավորն էր, որին հայերը հանդուրժեցին Հայոց գահին։

MASCULIN et FÉMININ des adjectifs et des noms de professions (suite)

Masculin
Féminin
■on
■onne
Il est bon.
Il est breton. Il est mignon.
Elle est bonne. Elle est bretonne. Elle est mignonne.
■ – er
•ère
Il est étranger.
Il est boulanger. Il est infirmier.
Elle est étrangère. Elle est boulangère. Elle est infirmière.
■ -eur/-eux
•euse
Il est serveur. Il est menteur. Il est heureux.
Elle est serveuse. Elle est menteuse. Elle est heureuse.
A
«-teur» devient «-trice » pour presque toutes les professions :
Il est acteur. Elle est actrice.
Il est éditeur. Elle est éditrice.
Il est agriculteur. Elle est agricultrice.
Exception : chanteur / chanteuse
Certaines professions ne changent pas au féminin (sauf au Canada) :
Il est
professeur.
médecin.
écrivain.
Elle est
professeur.
médecin.
écrivain.
■ Adjectifs irréguliers courants
beau/ belle – gros /grosse – vieux/ vieille gentil / gentille – blanc / blanche

Կոմիտասի մասին պատմություն

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:

Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
— Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
— Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
— Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
— Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
— Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
— Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

Կոմիտաս «Բժշկություն երաժշտությամբ»

komitas_8

Հատվածը՝  Ա. Շահնազարյանի «Խազերի կոմիտասյան վերծանության հայտնությունը» գրքից:

Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխավորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք, թե ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիվանդներ բուժում:

«Երաժշտական արուեստն չարախառնութիւն ունի հոգւոյ ու մարմնոյ». զի ծագումն է առնում հոգեկան յոյզերի աշխարհում եւ մարմին՝ ձայնով. Քանի որ «ձայնս է նիւթ բանականութեան, որպէս հիւսնականին՝ փայտն.եւ դարբնականին՝ երկաթն»: Այսինքն, որպէս հիւսնութեան եւ դարբնութեան արուեստի նիւթն են՝ մէկինը՝ փայտ եւ միւսինը երկաթ, եւ որպէս ճարտարագործ ձեռքեր այս նիւթերին զանազան ձեւ ու կերպարանք են տալի՝ պատկերացնելու համար, որեւէ մտայղացում, նոյնպէս եւ մարդկային ամենակարող լեզուն ճախարակում է ձայնը՝ բանականութեան նիւթը եւ արձանացնում հոգու յուզումները: Սակայն երաժշտութիւնը չէ այն արուեստներէն, որոնք «նիւթական եւ թանձր» ստեղծագործութիւն են արտայայտում, այլ այն, որ «ի պարզ եւ ի մաքուր էութենէն, այսինքն յիմացականէն եւ ի լսողականէն» է առաջ գալի, որովհետեւ «ներգործութիւն սորա ի հոգւոյն է»:
Երաժշտութիւնը երկու տեսակ է՝ «աստուածային եւ մարդկային». Առաջինը երգում են եկեղեցիներում՝ յանցաւոր հոգիները դէպի զղջումն ածելու եւ մեղաւոր մտքերը՝ դէպի ի բարին փոխարինելու. իսկ մարդկայինը՝ ուրախութեան ժողովներում ու հանդէսներում:
Եթէ երաժշտութիւնը այս կամ այն ձեւով կարող է եկեղեղեցիներում յանցաւոր հոգիներն ու մեղաւոր մտքերը զղջման բերել ու բարին անել տալ, կամ ժողովներում ու հանդէսներում սրտերը թունդ հանել ու զուարթութեամբ վառել, ինչու՛ չպէտք է կարողանար եւ վանել հիւանդութիւնները: Հները փորձեցին եւ գտան «զի օգտակար է ի պէտս բժշկութեան». ուստի եւ որոշեցին ու գործադրեցին, որ «որ երգին եւ առ հիւանդս». որովհետեւ «որպէս ըմպելիք դեղւոյ ընդ ճաշակելիսըն» ազդում են հիւանդութեան վրա «եւ սա (երաժշտութիւնը) ընդ լսելիսըն»: Քանի որ «ձայնն անմարմին է եւ մեծ զօրութիւն ունի եւ ազգակցութիւն առ հոգին», ուրեմն եւ «ընդունելով հոգի զուարճական կիրք, ներգործէ առ մարմին եւ տրամադրեալ փոխէ զնա իւրմէ բնութենէն»:
Արդ, իմաստուն-երաժիշտները հնարում են պարագային յարմար գործիքներ ու եղանակներ, որոնցմէ, դժբախտաբար, չէ մնացել եւ ո՛չ մի օրինակ:
Հին ժամանակների ընդհանրացած նուագարանն էր քնարն իր բազմազան տեսակներով. «այլ չորք աղեանն քնար առավել ցուցանէ զզօրութիւն արուեստիս»:
Քնարի լարերի անուններն են «բամբ, թավ, սոսկ, զիլ»:
Քառալար քնարն այդ պատճառով են յարմար դատել բժշկութեան համար, «զի ըստ նմանութեան բնութեան մարդոյս կերպարանի, որպէս մարդ ի չորից տարերց էացեալ է»:
Ըստ հնոց, «չորս տարերքն են՝ հող, ջուր, օդ եւ հուր»: Սոքա ունին որոշ «դիրք եւ որակութիւն»: Ըստ դրից, «երկիրն ծանր է քան զջուրն. եւ ջուրն՝ քան զօդ. եւ օդն՝ քան զհուր: Եվ իւրաքանչիւր տարերք ունին կրկին որակութիւն. այսինքն՝ գոյացական եւ պատճառական: Զի երկիրս ցուրտ է եւ չոր. եւ ջուր՝ գէջ եւ ցուրտ. օդ՝ ջերմ է եւ գէջ. հուր՝ չոր եւ ջերմ»:
Բայց մարդն ի՛նչ խորհրդավոր կապ կարող է ունենալ քնարի լարերի անուան, դիրքի ու որակի հետ: Ըստ երեւոյթին՝ լոկ թուական. այսինքն՝ մարդն ստեղծուած է չորս տարերքով. քնարն ունի չորս լար եւ համապատասխան չորս անուն. չորս տարերք ունին չորս դիրք եւ չորս որակ: Բայց, իսկապէս, էական ու կարեւոր կապակցութիւն կայ այդ բոլորի մէջ փոխադարձաբար եւ երաժշտութեամբ բժշկութեան մէջ:
Տարերքների անուններով պատկերանում է նոցա դասակարգութեան աստիճանաւորումները. առաջին դիրքը գրաւում է հողն հողն իր ծանրութեամբ. երկրորդը՝ ջուրը, իր դիւրութեամբ. երրորդ՝ օդը, իր թեթեւութեամբ եւ չորրորդ՝ հուրը, իր հեռաւորութեամբ. այսպէս՝ երկիրը հիմունքն է, վրան՝ ջուրը, սորա վրան՝ օդը եւ վերայ՝ հուրը: Իսկ լարերը որքան հաստ են, նոյնքան ցած են ձայնում եւ որքան բարակ՝ նոյնքան նուրբ: Քնարի առաջին լարն իր դիրքով համեմատ է երկրին, երկրորդը՝ ջրին, երրորդը՝ օդին, եւ չորրորդը՝ հրին. իսկ ձայներանգով՝ տարերքների որակին, որ է՝ ցուրտ, գէջ, ջերմ եւ չոր. այսինքն՝ առաջին լարի ձայներանգն է ցուրտ, որ զգացման աստիճանի պակասութիւնն է ցոյց տալի, ուստի եւ ցած է լարուածքը. երկրորդի ձայներագն է գէջ, որ զգացման աստիճանի թուլութիւնն է պատկերացնում, ուստի եւ թույլ է լարուածքը. երրորդի ձայներանգն է ջերմ, որ շարժումն ու եռանդ է տալի, ուստի եւ աւելի ամուր է լարուածքը, եւ չորրորդի ձայներանգն է չոր, որ զգացման աստիճանի սրութիւնն է արտայայտում, ուստի եւ պիրկ է լարուածքը:
«Հիւանդ, որոյ արիւնն առաւելեալ է, գիտել պարտ է, եթէ հակառակ արեանն պլղամն է առ այն հիւանդին. զծանրն արժան է, ասեն, հարկանել, զի յոյժ օգտակար է: Եւ առաւելեալ մաղասոյ, որ է պլղամն, պարտ է զիլն հարկանել, որ է սուրն, զի արեան բնութենէ եւ արիւնն հակառակ է մաղասոյ: Եւ յորժամ խարտեշ մաղձն առաւելու, որ է տաք եւ չոր, զպամն պարտ է հարկանել, որ է ցուրտ եւ գէջ: Եւ այսպէս կշռի անբաւ լարիցս թիւ՝ բանաւոր կենդանեացս»:
Ի՞նչ է նշանակում այս կամ այն տեսակ հիւանդությունը բուժելու համար պէտք է զարնել մէկ կամ միւս լարին, կամ՝ ի՞նչ է նշանակում այստեղ լար բառը: Քնարի մէկ լարին շարունակ հարկանելով, որ նոյնն է, թէ անդադար միեւնոյն ձայնը հնչեցնել, ոչ թէ հիւանդը կբուժուի, այլ առաւել եւս կտկարանայ:
Ձեռագրի այս հատուածը ըմբռնելու համար, պէտք է իմանալ, որ հին ժամանակներում, որպէս եւ արդ, արեւելեան ազգերէն, հնի աւանդապահները՝ իւրաքանչիւր մէկ ձայնաստիճան նկատում էին իբր հիմն մի որոշ եղանակի: Այս սկզբունքը ծագումն է առաւել այսպէս: Հին երաժիշտները, որոնք յայտնի են նոյնպէս իմաստուն, իմաստասէր անուններով, իւրաքանչիւր լար իբր հիմնաձայն էին նկատում. այդ չորս նորանոր հիմնաձայնով կազմում էին այս չորս զանազան ձայնաշարը, իսկ չորս աննման ձայնաշարով էլ՝ չորս ուրիշ եղանակ էին նուագում կամ երգում:
Թէ՛ ո՛րպիսի շէնք ու օրէնք ունեին այս ձայնաշարերի վերայ հիմնուած եղանակները, մեր յօդուածի սահմանէն դուրս է այդ նկարագրելը:
«Եւ՝ որ ստուգութեամբ հմուտ է արուեստիս կարողնայ երգելովն դիւրութիւն առնել հիւանդին: Եւ ցաւեալն, եթէ հասու է արուեստիս՝ առաւել շահի ի ձայնիցն: Այլ եւ հոգեկան ցաւուց յոյժ օգտակար է, այսինքն՝ տրտմականին, զի ձայնի բնութիւն անմարմին է ե՛ւ հոգի անմարմին. լսելով զիւրն ազգակից փոխէ զտրտմականն. եւս ըստ այլ մասանց հոգւույն յարմարի, սրտմտականին, խոհականին ու կամ ցանկականին»:
Ապա փակում է ձեռագիրն իր այս էջը, պատմելով մէկ պատմական դէպք, որ երաժշտութեան անպայման ազդեցութեան կարողութիւնն է շեշտում: «Վիպասանեալ է ոմն վասն Աղէքսանդրի, եթէ ի խրատութեան ելով, երաժիշտն պատերազմականն նուագեր զմատն. եւ նա, իսկոյն զինեալ արտաքս դիմեաց: Եւ դարձեալ երաժշտականին զուարճականն բախեալ նուագս, անդրէն դարձեալ ի բազմականն ճեմէր»:

Դիտակ

Դիտակ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Ելավ շինական՝ ցանեց առավ

Բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.
Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,
Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,
Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Նյութի հատկությունները

Նյութի հատկությունները այն բնութագրիչներն են ,որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբերվում են իրարից:Նյութերը ունեն երեք հատկություններ՝ ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:

  • Նյութերի ֆիզիկական հատկությունները դիտարկում են ,կամ չափում են առանց նոր նյութ ստանալու:
  • Նյութի քիմիական հատկությունները ՝ փոխազդեցությունն է այլ նյութերի հետ երբ առաջանում են նոր նյութեր,նոր ֆիզիկոքիմիական հատկություններով (դա նյութերի քիմիական ռեակցիաների մասնակցելու հատկությունն է)
  • Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը այդ նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմի վրա (դրական կամ բացասական)

Նյութեր՝
H2O – Ջուր
NaCl – Կերակրի աղ
C12H2211 – Շաքար
O2 – Թթվածին
N2 – Ազոտ
NHCO3 – Խմելու սոդա
NaHCO3 – Նատրիումի հիդրոկարբոնատ
Na2CO3 – Լվացքի սոդա, նատրիումի կարբոնատ
C2H5OH – Գինու սպիրտ, էթիլ սպիրտ, էթանոլ
Fe – Երկաթ
Cu – Պղինձ
Al – Ալյումին

Sketch.png