Թումանյան

Վերհիշե՛ք Թումանյանի ,,Իմ երգը,, և ,,Պատրանք,, բանաստեղծությունները: Եթե անգիր չգիտեք, սովորեք: 

1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Եգիպտական ( Եգիպտոսում գտնվող )  բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները ( Անապատում ապրող ) Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ ( ժայռերից գոյացած ) արձանն առավել սարսափազդու (Սարսափ ազդող) է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը ( Դեմքի գծագրություն ) հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու ( մոտ գալու ) իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական ( վերչ չունեցող )  հանգիստը:

2. Ընդգծի՛ր գոյականները:

Պատմություն, վազք, սրբել, մաքուր, ճշտապահ, մաքրասեր, պահարանգրիչ, ձեռք, ջուր, ջրել, նկարել, հյութ, պայուսակ, բաժակ, վարորդ, ապակեպատ, դուռ:

3.Առանձնացրու՛ անձնանիշ և իրանիշ գոյականները:

Մարդ, հատակ, մահճակալ, բուժքույր, մայրիկ, դերասան, ջուր, ափսե,  լրագրող, ուսուցիչ, մարզիչ, մարզասենյակ:

անձ — Մարդ , բուժքույր, մայրիկ,  լրագրող, ուսուցիչ, մարզիչ:

իր — հատակ ,  մահճակալ,  դերասան, ջուր, ափսե, մարզասենյակ:

4. Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի

դ. սեր

5. . Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ

դ. Դյութիչ 

Արտաշես Բ

Արտաշես Բ-ի գահակալումը:

Ք. ա. 30 թ. Արտաշես 2-րդը վերադառնալով Պարթևստանից ազատագրեց երկիրը: Նա պարտության մատնեց Հռոմի դաշնակից Ատրպատականին և իրեն միացրեց այն: Արտաշեսը իր կառավարման 10 տարիների ընթացքում շենացրեց երկիրը, հատեց դրամներ՝ իր պատկերով և << արքայից արքա>> գրությամբ:  Արտավազդ 2-րդի եղբայրները պատանդ էին Հռոմում: 20 թ. Հռոմը Արտավազդի եղբոր՝ Տիգրանի գլխավորությամբ զորք ուղարկեց Հայաստան: Քանի որ նա 14 տարի եղել էր Հռոմում, վերջիններս կարծում էին, որ կլինի իրենց գործակալը: Հռոմի զորքի Հայաստան մտնելու ժամանակ, անհայտ պայմաններում սպանվում է Արտաշես 2-րդը և գահին է բազմում Տիգրան 3-րդը:

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Տիգրան 3-րդը իշխեց Ք. ա. 20-8 թթ.: Տիգրան 3-րդը նախապես պայմանավորվածություն ուներ հռոմեացիների հետ, որ պետք է հաջորդ թագավորին էլ նրանք նշանակեն: Բայց այդպես չեղավ, Տիգրանին հաջորդեց նրա որդին՝ Տիգրան 4-րդը: Հռոմեացիները չէին հաշտվում այս մտքի հետ: Նրանք Ք. Ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ 3-րդին, ով Արտավազդ 2-րդի՝ պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա խիստ հռոմեասեր էր, որի պատճառով էլ հայերը նրան գահընկեց արեցին և  Ք. ա. 2 թ. կրկին գահ բարձրացավ Տիգրան 4-րդը քրոջ՝ Էրատոյի հետ միասին:  Ք. ա. 1 թ. հյուսիսից ներխուժած լեռնականների հետ պատերազմում թագավորը զոհվեց, իսկ Էրատոն հրաժարվբեց գահից: Ահա այսպես անկում ապրեց Արտաշեսյանների գահը: Մեծ Հայքի գահի համար սկսեցին պայքարել օտարականները:

  • կառավարման թվականները— Ք. ա. 30-20 թթ.:
  • ներքին քաղաքականությունը-երկրի շենացում, իր պատկերով դրամների հատում:
  • արտաքին քաղաքականությունը— երկիրը ազատագրեց հռոմից, Ատրպատականը միացրեց Հայաստանին:
  • Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.
  • Արտավազդ Բ-ն հայոց գահին բազմել է պատմական բավականին խառնակ ժամանակաշրջանում, երբ Հռոմեական հանրապետությունը
  •  և Պարթևստանի հարաբերությունները գտնվում էին ծայրահեղ իրավիճակում, իսկ Մեծ Հայքը գտնվում էր նրանց մեջտեղում։  Նա ունեցել է հռոմեամետ կողմնորոշում՝ Արտաշատի պայմանագրից ելնելով։ Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում  Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս  քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներից ելնելով Մեծ Հայքը հրաժարվել է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Արդյունքում՝ Հայքի արտաքին քաղաքականությունը  թեքվում է դեպի արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է հայ-պարթևական միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամաբ՝   Խառանի ճակատամարտում։ Արտավազդ Բ-ի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարսթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանային կարևորությունը։
  • Արտաշես 2-րդը ևս պայքարում էր հայաստանի անկախության համար: Հայ-պարթևական միացյալ բանակը Արտաշեսի գլխավորությամբ մտավ Հայաստան և մի քանի ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին` նրանց դուրս շպրտեց երկրից: Նա պատերազմեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, որը լուրջ և վտանգավոր հարևան էր: Պատերազմում Ատրպատականը ջախջախիչ պարտություն է կրեց: Արտաշես II-ն այդ երկիրը միացրեց իր թագավորությանը, իսկ թագավորին էլ գերի վերցրեց:
  • Այսպիսով այս 2 թագավորներն էլ պայքարում էին Հայաստանի՝ Մեծ Հայքի անկախության համար: Ամեն ինչ անում էին երկրի զարգացման համար:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Արտաշեսյան վերջին թագավոր Տիգրան 4-րդը զոհվեց լեռնականների հետ պատերազմում, իսկ նրա քույրը՝ Էրատոն հրաժարվեց գահից, որով էլ վերջ դրվեց Արտաշեսյանների արքայատոհմին:

Արտավազդ Բ-

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

  • կառավարման թվականները

    Արտավազդ Բ-ի — Ք.ա 55-34 թթ
    Արտաշես Բ-ի — Ք.ա 30-20 թթ
  • արտաքին քաղաքականությունը և ներքին քաղաքականությունը

    Քա 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավորին , որի նպատակը Պարթևաստանի գրավումն էր : Քանի , որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի << դաշնակից և բարեկում >> :

    Անտոնիսը 100- հազարանոց բանակով Ք.ա 36 թ. սկսեց ռազմարշավով սակայն խայտառակ պարտություն կրեց : Հռռոմիացիները այս արշավանքի ընթացքում կորցրեցին 44-հազար զինվոր : Անտոնիասի զորքը հետ քաշվեց Հայաստան , որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմիացիներին :
  • ժամանակագրությունը

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Վերջին Արքան Արտաշեսյանների Տիգրան Դ և Էրատոնն է եղել :

Տիգրան Դ արքայի հակահռոմեական դիրքորոշումն արտահայտված է նաև նրա հատած դրամներում, Մեծ Հայքի արքայից արքան պատկերված է պարթևական ոճով՝ երկար ու խիտ մորուքով:

Եվ ահա, մ.թ.ա. 5 թվականին Օգոստոս Օկտավիանոս կայսեր հրամանով հռոմեական մեծ բանակը, Ասորիքի կառավարիչ և զորավար Կվինտոիլիոս Վարոսի հրամանատարությամբ, արշավեց Մեծ Հայք: Հռոմեացիները կարողացան գրավել հայոց թագավորության տարածքն ու Արտաշատ մայրաքաղաքը, գահազուրկ հռչակել Տիգրան Դ արքային և Էրատո թագուհուն՝ նրանց փոխարեն գահ բարձրացնելով արքայի հորեղբորը՝ Արտավազդ Բ արքայից արքայի կրտսեր որդուն՝ Արտավազդ Երրորդին (մ.թ.ա. 5-2), որը մ.թ.ա. 34 թվականից գերի էր Հռոմում և այնտեղ էր հասակ առել՝ յուրացնելով հռոմեական բարքերը, սովորույթները, բոլորովին օտարացած էր հայրենի միջավայրից ու հայությունից: Տիգրան Դ-ն և Էրատոն խույս տվեցին Պարթևստան:

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց

Արտաշես Բ-ի գահակալումը

Արտավազդ  Բ-ի գահակալումը

Դասարանական

Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենա մեծ պարտեզում և մեկ ամիս որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջը գտնվող գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

 2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետր և երկու գլխուխ ունեցող օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցահանդեսի նմուշը ձեռք են բերել տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սմ ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր: