Արտաշես Բ

Արտաշես Բ-ի գահակալումը:

Ք. ա. 30 թ. Արտաշես 2-րդը վերադառնալով Պարթևստանից ազատագրեց երկիրը: Նա պարտության մատնեց Հռոմի դաշնակից Ատրպատականին և իրեն միացրեց այն: Արտաշեսը իր կառավարման 10 տարիների ընթացքում շենացրեց երկիրը, հատեց դրամներ՝ իր պատկերով և << արքայից արքա>> գրությամբ:  Արտավազդ 2-րդի եղբայրները պատանդ էին Հռոմում: 20 թ. Հռոմը Արտավազդի եղբոր՝ Տիգրանի գլխավորությամբ զորք ուղարկեց Հայաստան: Քանի որ նա 14 տարի եղել էր Հռոմում, վերջիններս կարծում էին, որ կլինի իրենց գործակալը: Հռոմի զորքի Հայաստան մտնելու ժամանակ, անհայտ պայմաններում սպանվում է Արտաշես 2-րդը և գահին է բազմում Տիգրան 3-րդը:

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Տիգրան 3-րդը իշխեց Ք. ա. 20-8 թթ.: Տիգրան 3-րդը նախապես պայմանավորվածություն ուներ հռոմեացիների հետ, որ պետք է հաջորդ թագավորին էլ նրանք նշանակեն: Բայց այդպես չեղավ, Տիգրանին հաջորդեց նրա որդին՝ Տիգրան 4-րդը: Հռոմեացիները չէին հաշտվում այս մտքի հետ: Նրանք Ք. Ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ 3-րդին, ով Արտավազդ 2-րդի՝ պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա խիստ հռոմեասեր էր, որի պատճառով էլ հայերը նրան գահընկեց արեցին և  Ք. ա. 2 թ. կրկին գահ բարձրացավ Տիգրան 4-րդը քրոջ՝ Էրատոյի հետ միասին:  Ք. ա. 1 թ. հյուսիսից ներխուժած լեռնականների հետ պատերազմում թագավորը զոհվեց, իսկ Էրատոն հրաժարվբեց գահից: Ահա այսպես անկում ապրեց Արտաշեսյանների գահը: Մեծ Հայքի գահի համար սկսեցին պայքարել օտարականները:

  • կառավարման թվականները— Ք. ա. 30-20 թթ.:
  • ներքին քաղաքականությունը-երկրի շենացում, իր պատկերով դրամների հատում:
  • արտաքին քաղաքականությունը— երկիրը ազատագրեց հռոմից, Ատրպատականը միացրեց Հայաստանին:
  • Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.
  • Արտավազդ Բ-ն հայոց գահին բազմել է պատմական բավականին խառնակ ժամանակաշրջանում, երբ Հռոմեական հանրապետությունը
  •  և Պարթևստանի հարաբերությունները գտնվում էին ծայրահեղ իրավիճակում, իսկ Մեծ Հայքը գտնվում էր նրանց մեջտեղում։  Նա ունեցել է հռոմեամետ կողմնորոշում՝ Արտաշատի պայմանագրից ելնելով։ Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում  Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս  քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներից ելնելով Մեծ Հայքը հրաժարվել է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Արդյունքում՝ Հայքի արտաքին քաղաքականությունը  թեքվում է դեպի արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է հայ-պարթևական միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամաբ՝   Խառանի ճակատամարտում։ Արտավազդ Բ-ի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարսթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանային կարևորությունը։
  • Արտաշես 2-րդը ևս պայքարում էր հայաստանի անկախության համար: Հայ-պարթևական միացյալ բանակը Արտաշեսի գլխավորությամբ մտավ Հայաստան և մի քանի ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին` նրանց դուրս շպրտեց երկրից: Նա պատերազմեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, որը լուրջ և վտանգավոր հարևան էր: Պատերազմում Ատրպատականը ջախջախիչ պարտություն է կրեց: Արտաշես II-ն այդ երկիրը միացրեց իր թագավորությանը, իսկ թագավորին էլ գերի վերցրեց:
  • Այսպիսով այս 2 թագավորներն էլ պայքարում էին Հայաստանի՝ Մեծ Հայքի անկախության համար: Ամեն ինչ անում էին երկրի զարգացման համար:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Արտաշեսյան վերջին թագավոր Տիգրան 4-րդը զոհվեց լեռնականների հետ պատերազմում, իսկ նրա քույրը՝ Էրատոն հրաժարվեց գահից, որով էլ վերջ դրվեց Արտաշեսյանների արքայատոհմին:

Оставьте комментарий